Արտաքին 5 տարի առաջ - 20:08 05-08-2021

Ռուսաստանի Դաշնությունը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված բախումներով

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած զինված միջադեպերով, այնտեղ լարվածությունը դեռևս չի նվազում ՝ չնայած ձեռնարկվող քայլերին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Բիկանտովը:

«Կարող եմ նշել, որ ռուսական կողմը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում վերջին շրջանում հաճախակի դարձած զինված միջադեպերով: Հատկապես տագնապ է առաջացնում այն, որ դրանք ուղեկցվում են երկու կողմերից մարդկային զոհերով», - ասել է նա:

ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենը նշել է, որ չնայած ձեռնարկվող բոլոր քայլերին, սահմանային լարվածությունը դեռ չի նվազում։

«Այս առումով մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել իրավիճակը վատթարացնող հետագա գործողություններից»,- հավելել է դիվանագետը:

Բիկանտովն ընդգծել է, որ ծագող բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, և որ Ռուսաստանը պատրաստ է այսուհետ ևս ակտիվ ներդրում ունենալ հայ-ադրբեջանական սահմանային հատվածում իրադրության կարգավորման գործընթացում, այդ թվում ՝ ապաէսկալացման և սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ աշխատանքի գործարկման միջոցով:

«Այդ ջանքերը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ինչպես նաև միջհամայնքային երկխոսության խթանման հետ միասին կնպաստեն Հարավային Կովկասը կայունության, անվտանգության և բարգավաճման գոտի դարձնելուն ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի հայտարարությունների»,- եզրափակել է Բիկանտովը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի