Մամուլ
Մամուլը՝ տեսանյութով
14 րոպե առաջ
Ներքին
24 րոպե առաջ
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում։ Սաղաթելյանի թեկնածությունն առաջադրել էր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը։
Նշենք, որ իշխող ուժի առաջադրած երկու փոխխոսնակները` Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, արդեն իսկ ընտրվել են այդ պաշտոններում։ Ընդդիմությունը, սակայն, չէր մասնակցել քվեարկություններին։
Ի դեպ, մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Սաղաթելյանի թեկնածությունն իշխանության «սրտով չէ»։ Օգոստոսի 4–ին ԱԺ նիստի ժամանակ Սաղաթելյանը հայտարարել էր` եթե չընտրվի, ապա ոչ միայն չի տխրի, այլ նաև կուրախանա։
Սակայն իշխող ուժի որոշ պատգամավորներ, ինչպես և խոստացվել էր, մասնակցել են քվեարկությանը։
Նշենք, որ ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր` օգոստոսի 5–ին, ԱԺ նիստի ժամանակ հայտարարել էր, որ չուզենալով խոչընդոտել ԱԺ մարմինների ձևավորման բնականոն ընթացքը` ՔՊ-ն կապահովի անհրաժեշտ նվազագույն ձայների քանակը, որ Իշխան Սաղաթելյանն ընտրվի։