Արտաքին 4 տարի առաջ - 09:04 05-08-2021

ԱՄՆ իշխանությունները կարող են երկիր մուտք գործող արտասահմանցիներին պարտադրել պատվաստվել COVID-19-ի դեմ

ԱՄՆ վարչակազմը կարող է պարտավորեցնել երկիր ժամանող գրեթե բոլոր օտարերկրացիներին լիովին պատվաստվել նոր կորոնավիրուսային վարակի դեմ: Ամերիկյան իշխանություններն արդեն համապատասխան միջոցառումներ են մշակում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակին:

Հաղորդվում է, որ պահանջը պետք է ուժի մեջ մտնի մի շարք նահանգներից մուտքի առկա սահմանափակումների վերացման հետ միաժամանակ: Ընդ որում, դրանք միանգամից կտարածվեն բոլոր օտարերկրացիների վրա:

Սպիտակ տան խոսնակի խոսքով՝ «մշակվելու է փուլային իրականացման ծրագիր, ինչը ժամանակի ընթացքում կնշանակի, որ հազվագյուտ բացառություններով ԱՄՆ մուտք գործած օտարերկրյա քաղաքացիները (բոլոր երկրներից) պետք է լիովին պատվաստվեն»:

Ըստ վերջին տվյալների՝ Միացյալ Նահանգներում արդեն հայտնաբերվել է COVID-19- ի 35,303,779 դեպք, մահացել է 614,705 մարդ:

Ավելի վաղ ամերիկացի գիտնականները հայտարարել էին, որ կորոնավիրուսային համաճարակի ավարտը կարող է արագացվել չպատվաստված երկրներին՝ հատկապես զարգացող երկրներին, պատվաստանյութերի արագ մատակարարմամբ։