Արտաքին 5 տարի առաջ - 21:37 04-08-2021

Լիտվային սպառնացել են ահաբեկչական գործողություններով առևտրի կենտրոններում

Alfa.lt պորտալի խմբագրությունը էլեկտրոնային նամակ է ստացել ոմն Յուսեֆ Արաֆաթից: Նա սպառնացել է Լիտվային ահաբեկչական գործողություններով Վիլնյուսի ամբողջ տարածքում:

Ինչպես ասված է հաղորդագրության մեջ՝ սա կլինի «Ալլահի մարտիկների» վրեժը «մահմեդական եղբայրների» համար: Նամակում նշվում է, որ իբր ռումբեր են տեղադրված խոշոր առևտրի կենտրոններում: Բացի այդ, իբր, պայթուցիկ սարք է տեղադրված «Դելֆի» պորտալի խմբագրության գրասենյակում, Միգրացիայի վարչությունում, ինչպես նաև Վիլնյուսի ՔԿԱԳ-ում:

Լիտվայի ոստիկանությունն արդեն հաղորդել է, որ տեղեկություններ չունի մայրաքաղաքի շենքերի հնարավոր ականապատման մասին: Այնուամենայնիվ, նշված բոլոր հասցեները կստուգվեն:

Մինչդեռ հաղորդագրության մեջ ասվում է, որ հետագայում ահաբեկիչները կգործեն առանց նախազգուշացման: Նշվում է, որ Լիտվայում այժմ կան հազարավոր «լավագույն մարտիկներ, որոնք չեն վախենում մահից»:

Մինչ այդ հաղորդվել էր, որ լիտվացի սահմանապահները, ներքին գործերի նախարարության ղեկավար Ագնե Բիլոտայտեի որոշման համաձայն, ներգաղթյալներին հետ են ուղարկում Բելառուս: Միևնույն ժամանակ, անօրինական ներգաղթյալները բողոքել են, որ իրենց ծեծել են, ձեռքից վերցրել հեռախոսներն ու գումարը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում