Թբիլիսիում մեկ ամիս առաջ բացված Մահաթմա Գանդիի արձանից գողացել են ակնոցը
copy image url

Թբիլիսիում մեկ ամիս առաջ բացված Մահաթմա Գանդիի արձանից գողացել են ակնոցը

Արտաքին 3 տարի առաջ - 15:02 04-08-2021

Թբիլիսիում վնասվել է Մահաթմա Գանդիի հուշարձանը, որը քաղաքին էր նվիրաբերել Հնդկաստանի կառավարությունը, հաղորդել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Հնդիկ ականավոր պետական ​​գործչի և փիլիսոփայի հուշարձանը բացվել է հուլիսի 10-ին Թբիլիսիի արվարձաններից մեկում՝ Վարկետիլիի զբոսայգում:

«Պետք է ձեզ ասեմ, որ, ցավոք, հուշարձանն արդեն վնասվել է՝ ակնոցը հանվել է դրանից: Հուշարձանից գողացել են ակնոցը: Ես չգիտեմ ինչ ասել այս առիթով»,- դժգոհել է Կալաձեն քաղաքային կառավարման նիստում: