Ներքին 5 տարի առաջ - 21:07 03-08-2021

Գողություն Սուրբ Աստվածածին եկեղեցուց․ ոստիկանություն

Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն էին արել: Ինչ-որ մեկը կոտրել էր գանձանակի փականն ու գողացել հանգանակված գումարը:

Օգոստոսի 2-ին ոստիկանության Արթիկի բաժնում կատարվածի վերաբերյալ հաղորդումը ստանալով` իրավապահները մեկնեցին Հառիճ: Ըստ քահանայի՝ գողությունը կատարվել էր նախորդ օրը՝ ժամը 19։00-20։00-ի սահմաններում: Եկեղեցու դուռը բաց էր եղել, ինչից էլ հանցամիտն օգտվել էր:

Քրեական հետախույզների արագ և օպերատիվ գործողությունների արդյունքում հաղորդումից ժամեր անց հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արթիկ քաղաքի 32-ամյա մի բնակչուհի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին և խոստովանեց արարքը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել