Հունաստանում ռեկորդային բարձր ջերմաստիճանը մի քանի վայրերում մեծ անտառային հրդեհների պատճառ է դարձել: Հրդեհներ են բռնկվել Պելոպոնեսում և Հռոդոս կղզում:
Աթենքի ազգային աստղադիտարանի տվյալներով՝ Պելոպոնեսում բռնկված հրդեհն արդեն ընդգրկել է ավելի քան 3 հազար հեկտար տարածք: Այրվում են սոճու ու ձիթենիների անտառներ:
Իշխանությունները տարհանել են ծովփին գտնվող հինգ բնակավայրերի բնակիչների: Առնվազն ութ մարդ վիրավորվել է: Տարհանումը իրականացվել է Հռոդոսի կենտրոնում, այսպես կոչված, «Թիթեռների հովտում», որը սիրված է զբոսաշրջիկների շրջանում:
Ինչպես հայտնում է Հունաստանի օդերևութաբանական ծառայությունը, հրդեհը դեռևս հնարավոր չի եղել վերահսկողության տակ վերցնել: Սակայն տեղական ԶԼՄ -ները հայտնում են իրավիճակի բարելավման մասին: Հռոդոսում հրդեհը վնասել է նաև էլեկտրական ցանցերը, սակայն դրանք արագ վերականգնվել են: