Ներքին 5 տարի առաջ - 11:54 02-08-2021

«Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելը սպասելի որոշում էր. փորձագետ

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել և ուղարկել էր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։

Մասնավորապես, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք վերաբերում են բուհի կառավարման խորհուրդը ձևավորվմանը կարգին:

Խնդրի շուրջ Օրագիր.news-ը զրուցել է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, որը նշեց, որ ՍԴ-ի որոշումը սպասելի էր:

«Սահմանադրության հետ օրենքը մի քանի կետով հակասում էր: Գիտական հանրությունը, մտավորականությունը և ոլորտի փորձագետները բազմիցս բարձրաձայնել են խնդրի վերաբերյալ՝ հուսալով, որ ՍԴ-ն, ի վերջո, ճիշտ գնահատական կտա և կտեսնի հակասահմանադրական դրույթները: Հիմա, ըստ կարգի, օրենքը պետք է վերադարձվի ԱԺ, կրկին պետք է քննարկումներ լինի, և այս անգամ, հուսանք, որ մեր ձայնը լսելի կլինի: Իհարկե, ընթացակարգով նախատեսված չեն հանրային լսումներ, բայց ցանկալի է, որ մասնագետներն իրենց տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունենան»,- ասում է Մխիթարյանը և հավելում, որ նոր կազմով ԱԺ-ից ակնկալիքներ կան, որ անդրադարձ կկատարվի ոչ միայն Սահմանադրությանը հակասող դրույթներին, այլ նաև այն կետերին, որոնք չեն նպաստում ՀՀ-ում բարձրագույն կրթության և գիտության զարգացմանը:

Ատոմ Մխիթարյանը վստահ է, որ գործող իշխանությունն ամեն կերպ փորձում ազդեցություն ունենալ բուհերում, ինչն ուղղակի անթույլատրելի է, քանի որ չի բխում կրթության ոլորտի շահերից:

«Բուհերի ռեկտորների վրա, ըստ էության, քաղաքական ազդեցություն ունենալու տարր կա այս օրենքում: Ազդեցությունը տարածվում է նաև ամբողջ կրթական համակարգի վրա, ինչը, ըստ իս, ամենախոցելի կետն է: Ուստի պետք է հենց այստեղից սկսել քննարկումներն ու լսումները: Հուսանք՝ օրենքում, այնուամենայնիվ, փոփոխություններ կմտցվեն»,- ամփոփեց փորձագետը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի