Ներքին 5 տարի առաջ - 13:49 02-08-2021

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին ազատել պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,– նշված է փաստաթղթում։

Հիշեցնենք` Կարապետյանը 2018-2021թթ.–ին ՀՀ վարչապետի խորհրդականն էր, ավելի ուշ` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։ Գեներալ–մայորն այդ պաշտոնը ստանձնել էր 2021թ. ապրիլի 13–ին: Նա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց հուլիսի 20-ին։


Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան