Արտաքին 4 տարի առաջ - 14:58 02-08-2021

Կալիֆոռնիայում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել

Օգոստոսի 1-ին Կալիֆոռնիայի հյուսիսում ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել:

Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը։

Գործակալությունը տեղեկացնում է, որ Robinson R66 ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով 13:15-ին Սակրամենտո քաղաքից դեպի հյուսիս: Ուղղաթիռում գտնվող բոլոր չորս անձինք զոհվել են: Պատահարի պատճառի և զոհվածների ինքնության մասին տեղեկատվություններ առայժմ չկան։

Աղետի հանգամանքների հետաքննությամբ զբաղվում են Դաշնային ավիացիոն վարչությունը և ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից