Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ թոռնուհին՝ 23-ամյա Վիկտորյան, ամուսնացել է: Այս մասին հուլիսի 31-ին հայտնել է իշխանություններին մոտ գտնվող Пул տելեգրամյան ալիքը:
Հարսանիքի օրը երկրի ղեկավարը շնորհավորել է Վիկտորյային ու նրա ընտրյալին: Նախագահը նշել է, որ նորապսակներն այժմ «գրում են իրենց պատմությունը»: Ալիքը նաև հարսանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված են Լուկաշենկոն, նրա թոռնուհին և նրա ամուսինը:
Նշվում է, որ հարսանիքը անցկացվել է հարազատների և մտերիմների շրջանում, ընդհանուր առմամբ ռեստորան է հրավիրվել մոտ 70 հյուր:
Վիկտորիան Լուկաշենկոյի որդի Վիկտորի ավագ դուստրն է, որը գլխավորում է Բելառուսի ազգային օլիմպիական կոմիտեն: Ընդհանուր առմամբ, Բելառուսի առաջնորդն ունի երեք որդի և յոթ թոռ: