Արտաքին 5 տարի առաջ - 16:12 31-07-2021

ԱՄՆ-ում COVID-19-ով հոսպիտալացածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշների

ԱՄՆ-ում կորոնավիրուսով պացիենտների հոսպիտալացման թիվը օրական հասել է ռեկորդային ցուցանիշների կես տարվա մեջ: Տվյալները տեղադրված են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի կայքում: Փաստաթղթի համաձայն՝ հուլիսի 28-ին հոսպիտալացվել է 6837 մարդ: Սա ավելին է, քան փետրվարի 18-ի պիկի ժամանակ էր. այդ ժամանակ COVID-19 ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել 6800 մարդ:

Հունիսին և հուլիսի սկզբին հոսպիտալացումների թիվը չէր գերազանցում օրական 2000-ը:

Փորձագետներն այս պայթյունավտանգ աճը համեմատում են «Դելտա» շտամի տարածման հետ: Նրանց տվյալներով, նույնիսկ ամբողջովին պատվաստված մարդիկ կարող են դառնալ վիրուսի տարածողներ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնը ամերիկացիներին խորհուրդ է տալիս մարդաշատ վայրերում նորից դիմակներ կրել:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»
07:55 ՔՊ-ականներին հանձնարարվել է տարածել Աննա Հակոբյանի տեսանյութը․ «Իրավունք»
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»