Արտաքին 5 տարի առաջ - 11:00 31-07-2021

Գիտնականները հերքել են կորոնավիրուսի մասին տարածված առասպելը

Ավստրալիայի Քվինսլենդի համալսարանի կենսաբաններն ապացուցել են, որ կորոնավիրուսը չի կարող փոխել մարդու գենոմը: Հետազոտության արդյունքների վերբերյալ հոդվածը հրապարակվել է Cell գիտական ​​ամսագրում:

Իմանալով, որ այնպիսի վիրուսներ, ինչպիսիք են ՄԻԱՎ-ը կամ հեպատիտ B-ն, կարող են խաթարել ԴՆԹ-ի հաջորդականությունը, ավստրալացի կենսաբանները որոշել են ստուգել, ​​թե արդյոք SARS-CoV-2-ն ունի այս հատկությունը: Նրանք ուսումնասիրել են բջջում կորոնավիրուսի գործողության մեխանիզմը և գեների վրա որևէ նման ազդեցություն չեն հայտնաբերել:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենք ամբողջովին հերքել են մարդկային գենետիկական կոդի վրա COVID-19-ի ազդեցության տեսությունը, որն օգտագործում են պատվաստման հակառակորդները: Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի մարդկանց չվախենալ կորոնավիրուսի պատվաստանյութից:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր