Արտաքին 4 տարի առաջ - 10:26 31-07-2021

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Կուբայի ոստիկանության նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Կուբայի ազգային հեղափոխական ոստիկանության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Ըստ հաղորդագրության՝ սահմանափակող միջոցները վերաբերում են նաև ոստիկանապետ Օսկար Ալեխանդրո Կալեխաս Վալկարսեին և նրա տեղակալ Էդի Մանուել Սիերա Արիասին:

Պատժամիջոցները սահմանվել են հուլիսի 11-12-ը Կուբայի քաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, որոնց ընթացքում տեղի բնակիչները դժգոհություն են հայտնել կորոնավիրուսային համավարակի ընթացքում կյանքի պայմանների վատթարացման կապակցությամբ:

Հանրահավաքներն ուղեկցվել են անկարգություններով և վանդալիզմի ակտերով: Հնչել են նաև քաղաքական կարգախոսներ, որոնք ճնշվել են ոստիկանների կողմից:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան

Ձեզ գուցե հետաքրքրի