Ուղիղ եթեր
Լրագրողներին «արտոնյալ» դարձնելուց առաջ պատգամավորները գուցե իրենց վա՞րքը վերանայեն
copy image url

Լրագրողներին «արտոնյալ» դարձնելուց առաջ պատգամավորները գուցե իրենց վա՞րքը վերանայեն

Ներքին 3 տարի առաջ - 19:55 30-07-2021

7-րդ գումարման Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 30-ին, վերջին նիստում քննարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով ծանր վիրավորանքը քրեականացվում է։ Օրենսդրական փոփոխությունը նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։

«Այս նախագիծը կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, ու մեր հասարակության մեջ հայհոյանքը, արժանապատվությանը առավել ծանր վնաս հասցնող երևույթ պետք է վերացվի»,- նախագծի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակներից Վլադիմիր Վարդանյանը։

Փաստաթղթի նախնական տարբերակը սահմանում է, որ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, այսինքն՝ 100-500 հազար դրամ։

Բացի դրանից՝ նախատեսվում է, որ վերոնշյալ արարքը կամ անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութեր տարածելը, որը կատարվել է հրապարակային եղանակով կամ էլ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, պատժվում է 500 հազարից 1 մլն դրամի չափի տուգանքով։

Եթե այս գործողությունները միևնույն անձի նկատմամբ պարբերաբար են կատարվել, ապա տուգանքը 1-3 մլն դրամ է, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով։

Ըստ փոփոխության՝ «հանրային գործունեություն է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Փաստորեն իշխանական պատգամավորները իրենց հետ միասին հանրությունից և քաղաքացիական հասարակությունից անջատել և «արտոնյալների» ցուցակում են ներառել նաև լրագրողներին։

Իհարկե, հասկանալի է, որ լրագրողների նկատմամբ հայհոյանքների դեպքերն էլ ընտրողաբար են քննվելու, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի և ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Շիշ Բռնողի՝ Հայկ Սարգսյանի դեպքը, երբ պատգամավորը բառիս բուն իմաստով գողացել էր լրագրողի հեռախոսը, այնտեղից ջնջել տեսագրությունը, իսկ քննչական մարմինը դրա մեջ հանցակազմ չէր տեսել։ Այնուամենայնիվ զարմանալի է, որ նման նախաձեռնություն են ներկայացնում ու լրագրողներին էլ ցուցակում ներառում մի իշխանության ներկայացուցիչներ, որոնք 3 տարի շարունակ թե՛ իրենց հրապարակային ելույթներում, թե՛ գործունեությամբ աչքի են ընկել լրագրողների նկատմամբ ծայրահեղ անհանդուրժողականությամբ։ Դեպքերը բազմաթիվ են, բերենք մի քանի օրինակ։

1. Ազգային ժողովում Հայկ Սարգսյանը՝ Շիշ Բռնողը, սովորույթի համաձայն թռցրել էր լրագրող Սյուզի Բադոյանի խոսափողը, և այն վերադարձրել շատ ավելի ուշ, մեկ այլ դրվագում էլ հրել էր Բադոյանին։

2. Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը «5-րդ ալիքի» լրագրողին պատերազմի ընթացքում սպառնացել էին, որ պատերազմի ավարտից հետո նրանով կզբաղվեն, ապա հարվածել էին խոսափողին։

3. Իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը վիրավորել էր «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Անի Գևորգյանին, նրան անվանել ֆեյք, ապա ասել էր, որ «հոսանքազրկում է» լրագրողին՝ այդպես բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով լրագրողի նկատմամբ։

4. ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում բառիս բուն իմաստով ծեծել էր լրագրող Փայլակ Ֆահրադյանին, ապա կոտրել նրա համակարգիչը միայն այն բանի համար, որ վերջինս նախարարին հարց էր ուղղել, թե ի՞նչ գործ ունի աշխատանքային ժամին սրճարանում։

5. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին անվանել էր «քիլերներ», ավելի վաղ նա հայտարարել էր, որ հայաստանյան լրատվամիջոցների 90 տոկոսը և լրագրողների 70 տոկոսը ծախված են։

6. Էջմիածնի փոխքաղաքապետը, քաղաքապետի խոսնակը բացահայտ սոցցանցում վիրավորել էին «Հրապարակ» օրաթերթի լրագրող Կորյուն Սիմոնյանին՝ նրան անվանելով տգետ, իսկ լրատվամիջոցը, որտեղ նա աշխատում է՝ ադրբեջանական։ Այսպիսի դրվագները շատ են՝ լրագրողներին քաշքշելուց մինչև անձնական վիրավորանքներ, արշավներ լրագրողների ու ԶԼՄ-ների դեմ, ֆեյքային գումարտակների գրոհներ և այլն, և այս ամենից որպես հետևություն՝ առաջանում է մի հարց․ իսկ գուցե իշխանականները առաջին հերթին իրենց վա՞րքը վերանայեն

Ամենից շատ դիտված

23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի. կա մեկ Բաքու, մեկ Զավոկզալնի և մեկ Վաչկոս
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
16:47 Ես ոչ ստալինապաշտ եմ, ոչ էլ տերտեր․ Աջապահյանի պատասխանը՝ Վահագն Ալեքսանյանին
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
12:01 Մահացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը
20:10 Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները
22:48 Գյումրիի քաղաքապետարանում Վարդան Ղուկասյանը կադրային «շաբաթօրյակ» է անում
23:17 Ովքեր են պապական գահի գլխավոր հավակնորդները. Bild
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
21:25 Հայկական պատմամշակութային ժառանգության բռնայուրացման նոր փորձ․ Բաքվում «Արևմտյան Ադրբեջան» հեռուստատեսություն է բացվել