Արտաքին 5 տարի առաջ - 13:23 30-07-2021

Սննդամթերք, որը չպետք է ուտել դատարկ ստամոքսով

Marie claire պորտալը թվարկել է այն մթերքները, որոնք չպետք է ուտել դատարկ ստամոքսով: Չնայած արագ նախաճաշերը համարվում են կատարյալ սնունդ՝ օրը սկսելու համար, սակայն դա միանգամայն ճիշտ չէ: Ավելի լավ է դրանք փոխարինել ամբողջական և ավելի բնական սննդամթերքով, քանի որ արագ նախաճաշերը կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը:

Առավոտյան մեկ բաժակ թարմ սուրճը ևս վատ սովորություն է. կոֆեինը նպաստում է ստամոքսահյութի արտադրությանը, առանց սննդի այն սկսում է քայքայել ստամոքսի լորձաթաղանթը: Սա կարող է հանգեցնել գաստրիտի:

Այս դեպքում չի օգնի անգամ կաթով սուրճը, ընդհակառակը, միասին սուրճն ու կաթն առաջացնում են միացություններ, որոնք կարող են առաջացնել երիկամների քարեր:

Կծու համեմունքներն ու ուտեստները նույնկերպ են ազդում ստամոքսի վրա, ինչ սուրճը:

Խորհուրդ չի տրվում օրը սկսել նաև քաղցրով, քանի որ այն, ընկնելով դատարկ ստամոքս, գրգռում է ենթաստամոքսային գեղձը, որն ակնթարթորեն սկսում է ինսուլին արտադրել: Արյան շաքարի մակարդակը կտրուկ ընկնում է, ինչի հետևանքով մարդը, որը նախաճաշին սիրում է կրուասան, կարող է տխրություն, հոգնածություն և գրգռվածություն զգալ:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր