Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:52 29-07-2021

Ակնկալվում է, որ կորոնավիրուսի դելտա տարբերակն արագորեն կգերազանցի այլ շտամներին և կստեղծի համավարակի նոր ալիք․ Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․

«COVID-19 նոր Delta տեսակի մասին

Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացման տեսանկյունից, կարևորվում է COVID-19 վիրուսի մուտացիաների ուսումնասիրությունը, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ վարակի տարածման արագության, հիվանդության ծանրության, հակամարմինների նեյտրալիզացնող հնարավորության, ինչպես նաև պատվաստման գործընթացի վրա:

2021թ. մայիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց Delta տեսակը (B.1.617.2), որպես վտանգ ներկայացնող տարբերակ, քանի որ վերջինի փոխանցման արագությունը շուրջ 40-60%-ով ավելին է, քան Ալֆայինը, կարող է ասոցիացված լինել հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի հետ:

Հաշվի առնելով փոխանցելիության արագությունը, Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կգերազանցի այլ շտամներին և կդառնա գերիշխող մուտացիա առաջիկա ամիսների ընթացքում, և կստեղծի համավարակի նոր ալիք: 2021թ.-ի հունիսի 29-ի դրությամբ, 96 երկրներ հայտնել են Դելտայի տարբերակի դեպքերի մասին և այդ երկրներում նկատվում է նոր դեպքերի և հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճ:

Դեռ ավելին, ներկայում առկա տվյալները վկայում են մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված Delta տարբերակից, քան այլ տարբերակներից: Միևնույն ժամանակ, ամբողջական՝ երկու պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը Delta տարբերակից գրեթե նույնն է, ինչ այլ տարբերակներից:

COVID-19 նոր շտամներից Alpha տարբերակը գրանցվել է 182 երկրներում (4 նոր երկիր), Beta` 131 երկրներում (8 նոր երկիր), Gamma՝ 81 երկրում (6 նոր երկիր) և Դելտան 132 երկրներում (21 նոր երկիր): Համաձայն կանխատեսումների, մինչև 2021թ. օգոստոս ամսվա վերջ ԵՄ երկրներում նոր դեպքերի 90%-ը պայմանավորված կլինեն Դելտա շտամով:
Վերջին 4 շաբաթվա տվյալների համաձայն Դելտա շտամի տարածվածությունը գերազանցել է 75%-ով գերազանցել է այլ շտամներին աշխարհի շատ երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրալիան, Բանգլադեշը, Բոտսվանան, Չինաստանը, Դանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իսրայելը:

Կանադայում իրականացված ուսումնասիրությունը, որը ընթացքում վերլուծել է ավելի քան 200.000 COVID-19 դեպքերի տվյալները, ցույց է տվել, Դելտայի շտամի դեպքում նկատվում է հիվանության ծանրության աստիճանի և հոսպիտալացման մակարդակի աճ, համեմատված COVID-19-ի ոչ շտամային դեպքերի հետ: Ալֆայի շտամի համար նույնպես հայտնաբերվել է հիվանդության ծանրության աստիճանի աճ:

Միացյալ Թագավորությունում իրակացնված հետազոտությանը, որը իրականցվել է COVID-19-ով հիվանդ 112 անձի վրա, ցույց է տվել որ Դելտա, Բետա և Ալֆա շտամներով վարակված լինելու դեպքում նկատվում է հակամարմինների չեզոքացնող հատկության աճ»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից