Արտաքին 5 տարի առաջ - 13:50 29-07-2021

Ռուսաստանի ՊՆ-ն պատմել է Ղարաբաղում խաղաղապահների աշխատանքի մասին

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները նպատակային մարդասիրական օգնություն են տրամադրել Լեռնային Ղարաբաղի Լաչինի շրջանի հեռավոր գյուղերի 20 բազմազավակ ընտանիքների ավելի քան 300 մարդու, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

«Մարդասիրական ակցիայի շրջանակում ռուս խաղաղապահները 100-կիլոմետրանոց երթ են կատարել Ստեփանակերտ քաղաքից դեպի Աղավնո գյուղ և Լաչինի շրջանի Լաչին քաղաք՝ բազմազավակ ընտանիքներին հանձնելով խոհանոցային իրեր և սննդամթերք»,- նշել են նախարարությունից:

Ըստ ՊՆ-ի՝ ընթացիկ շաբաթվա ընթացքում մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները «շուրջ 2.5 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական օգնություն են տրամադրել բարդ կենսապայմաններում հայտնված ավելի քան 300 մարդու»:

Նախարարությունը նշել է, որ ռուս զինծառայողներն անհատական ​​մոտեցում են ցուցաբերում շփման գծի մոտ բնակվող քաղաքացիներին նպատակային օգնություն հատկացնելու հարցում: Հեռավոր շրջանների բնակիչներին պարբերաբար տրվում են առաջին անհրաժեշտության իրեր. նրանց տրամադրում են հագուստ և կոշիկ երեխաների ու մեծահասակների համար, լվացող միջոցներ, խոհանոցային պարագաներ, սննդամթերք, անկողնային պարագաներ, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, մանկական խաղալիքներ և անձնական բժշկական պարագաներ:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր