Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:08 29-07-2021

Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են

Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը, շարունակում են սպառնալիք ներկայացնել տեղի բնակչության համար։ Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Ամառային շոգերի կամ մարդածին գործոնի պատճառով բռնկված հրդեհները բորբոքվում են քամու ազդեցությամբ։ Մասնավորապես Անթալիայի Աքսեքի շրջանում հրդեհը մեծ արագությամբ տարածվում է, մոտակայքում գտնվող մի շարք տների բնակիչներ տարհանվել են։



Իսկ Մանավգաթ շրջանում անտառային հրդեհները արդեն իսկ վնասներ են հասցրել տներին ու նրանց բնակիչներին։ Հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ 62 մարդ է տուժել։ Նրանցից 3-ը այրվածքներ ունեն, 2-ը՝ կոտրվածքներ, իսկ 57-ը տուժել են ծխի պատճառով։ Անթալիայի նահանգապետի խոսքով՝ մինչև օրս Մանավգաթում այսքան մեծ հրդեհ դեռ չէր եղել։

Ադանայում անտառային հրդեհը լուրջ վտանգ է ստեղծել հարակից 7 գյուղերի բնակիչների համար։ Այդ գյուղերից 5-ի բնակիչները արդեն իսկ տարհանվել են, մյուս 2-ում տարհանման աշխատանքները շարունակվում են։



Մերսինի Այդընջըք և Բոզյազը շրջանում ևս հրդեհը վնասել է շուրջ 20 հեկտար տարածք։ Անվտանգության նկատառումներով 52 տներից 157 մարդ է տարհանվել։ Օսմանիե նահանգում նույնպես անտառային հրդեհը քամու միջոցով մեծ արագությամբ տարածվում է։ Տեղական ինքնակառավարման մարմինները սեեփական ուժերով տարհանել են շրջակա գյուղերի բնակիչներին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ