Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 18:28 28-07-2021

Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ համավարակի 4-րդ ալիքը ընդգրկել է ամբողջ երկիրը

COVID-19 նոր կորոնավիրուսային վարակի չորրորդ ալիքը տարածվել է Ֆրանսիայի ամբողջ տարածքում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սանիտարական վիճակը շարունակում է վատթարանալ»,- նշել է նա:

Վերջին տվյալներով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 6 026 115 մարդ, մահացել է 111 695 պացիենտ:

«Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք կտրուկ հակադրություն նոր դեպքերի և հոսպիտալացում պահանջող պացիենտների թվաքանակի միջև: Հատկապես հիվանդացության նախորդ ալիքի համեմատությամբ»,- հավելել է Աթալը: