Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Վրաստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման հարցը: Այս մասին նա հայտնել է «Ռուսաստան-իսլամական աշխարհ. KazanSummit 2021» XII միջազգային տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում:
Կարասինի խոսքով, վաղ թե ուշ ավիահաղորդակցության հետ կապված խնդիրը կլուծվի: Նա ակնկալում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին առերես հանդիպում ունենալ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: