Արտաքին 5 տարի առաջ - 21:31 27-07-2021

Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսի դեմ 12-ամյա երեխա է պատվաստվել

Վրաստանում, ըստ հատուկ ցուցումների, 12-ամյա երեխային պատվաստել են կորոնավիրուսի պատվաստանյութով: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:

Նա շեշտել է, որ Վրաստանում սա մինչ այժմ միակ նախադեպն է, քանի որ դեռահասը ունեցել է «հատուկ ցուցում»: Թե ինչ ցուցման մասին է խոսքը, Իմնաձեն չի հստակեցրել: Միաժամանակ Իմնաձեն նշել է, որ Վրաստանը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական առաջարկությանը՝ 12 տարեկանից երեխաների պատվաստման վերաբերյալ:

«Pfizer-ի արտադրանքի նոր պիտակում նշված է, որ պատվաստումները կարող են կատարվել 12 տարեկանից: Բացի այդ, մի քանի երկրներ դա արդեն պաշտոնապես ընդունել են: Մենք սպասում ենք ԱՀԿ որոշմանը: Հենց ԱՀԿ-ն թույլ տա, մենք, իհարկե, անմիջապես կիջեցնենք պատվաստանյութերի տարիքային սահմանը», - հայտարարել է Իմնաձեն:

Այս պահին Վրաստանում պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից: Պատանիները կարող են ստանալ Pfizer պատվաստանյութ: Ինչպես հաղորդում «Նովոստի-Գրուզիան», 18 տարեկանից կարելի է պատվաստվել Sinopharm և Sinovac պատվաստանյութերով, իսկ 45 տարեկանից՝ AstraZeneca պատվաստանյութերով:

Զանգվածային պատվաստումները Վրաստանում սկսվել են հուլիսի 5-ին այն բանից հետո, երբ երկիրը ստացել է 1 միլիոն դոզա չինական Sinopharm և Sinovac պատվաստանյութեր:

Վրաստանում, վերջին տվյալների համաձայն, պատվաստվել է 418 398 մարդ, որից պատվաստվել է 142 254-ը՝ երկու դեղաչափով:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր