Արտաքին 5 տարի առաջ - 20:38 27-07-2021

Թուրքական պատվիրակությունը Բաքվում է, հուլիսի 29-ին կայցելեն Շուշի

Հուլիսի 27-ին Բաքվում տեղի է ունենալու Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի խորհրդարանների նախագահների առաջին հանդիպումը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Նախքան այդ տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպմանն Ալիևը համոզմունք է հայտնել, որ Շենթոփի այցը կամրապնդի Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները: Ալիևը կարևորել է նաև թուրքական պատվիրակության Շուշի կատարելիք այցը՝ հավելելով, որ հունիսին երկու երկրների միջև ստորագրված «Շուշիի հռչակագիրը» երկկողմ հարաբերություններն էլ բարձր մակարդակի է հասցրել:

Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը Շուշի կայցելի հուլիսի 29-ին:

Ռեպորտաժում նշվել է, որ Բաքվում սպասվող խորհրդարանի նախագահների մակարդակով եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվելու է «Բաքվի հռչակագիրը»: Հռչակագրի բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվել:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր