Թուրքիայում կառուցում են Ada դասի երկու հետախուզանավ Ուկրաինայի զինված ուժերի համար, գրում է Ուկրաինական ռազմական պորտալը:
Նշվում է, որ պայմանագիրը կնքվել է անցյալ տարվա դեկտեմբերին:
Ինչպես հստակեցվում է, 2021 թվականին նախագծի ֆինանսավորման համար նախատեսվել է 3,8 միլիարդ գրիվնա:
Ակնկալվում է, որ առաջին նավը կկառուցվի մինչև 2023 թվականի ավարտը: