Արտաքին 5 տարի առաջ - 14:52 27-07-2021

Հսկայական չափերի կարկուտ՝ Իտալիայում. վիրավորվել են մարդիկ, ջարդվել մեքենաներ

Իտալիայի հյուսիսում փոթորիկ է՝ հսկայական չափերի կարկուտով: Կարկտահատիկների միջին չափը հասել է 10 սանտիմետրի: Սառցե միջուկները վնաս են հասցրել շենքերին և տասնյակ մեքենաների: Կոտրվել են դրանց ապակիները և վնասվել թափքերը:

Ճանապարհներին ավտոմեքենաների կոլապս է: Եղանակային պայմանների պատճառով որոշ մայրուղիներում տեղի են ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարներ: Աղետը հատկապես ուժեղ հարվածել է ավտոմեքենաների վարորդներին, որոնք շարժվում էին Պարմայի և Պյաչենցայի միջև ընկած մայրուղով:

Iltempo-ի տեղեկություններով, որոշ բնակիչներ ստացել են վիրավորում, սակայն վնասվածքները լուրջ չեն: Մեքենաների ուղևորները վնասվածքներ են ստացել կոտրված ապակու բեկորներից: Որոշ կադրերում երևում է, որ թե ինչպես են կարկտահատիկները գործնականում կոտրում դիմապակիները հենց բջջային հեռախոսի տեսախցիկների առջև:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր