Ներքին 4 տարի առաջ - 14:45 27-07-2021

Սյունիքի մարզի 120 շահառու շուրջ 52 միլիոն դրամի փոխհատուցում է ստացել

Պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների լուծան ուղղությամբ իրականացվում են տարբեր միջոցառումներ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանն ասուլիսում ասաց, որ 5 միջոցառումներից երեքն իրականացվել են անցյալ տարվանից, երկուսը սկսել են իրականացնել այս տարի:

Նրա ներկայացմամբ, անցյալ տարվանից իրականացնում են Արցախի քաղաքացիներին տրվող աջակցության ծրագիրը, միանվագ 68 հազար դրամ + 15 հազար դրամ: 68 հազար դրամ տրամադրվում է Արցախի յուրաքանչյուր բնակչին, որը կամ հաշվառված էր Արցախում կամ ուներ փաստացի բնակություն, եթե ՀՀ-ում չուներ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք, լրացուցիչ նաև 15 հազար դրամ:

Նա նշեց, որ արցախցիներին օժանդակության բոլոր միջոցառումների մասով ունեն փաստացի հաշվառման հետ կապված խնդիր, նոր շահառուների ցուցակներ են ստանում, վճարումները շարունակում են:

Երկրորդ ծրագիրը վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում բնակված քաղաքացիներին միանվագ դրամական օգնություն ցուցաբերելուն, յուրաքանչյուր անձի 300 հազար դրամ:

Երրորդ միջոցառումը, որի շրջանակում քաղաքացիներին վճարվել է դրամական օգնություն, այն տարածքների բնակիչների համար է, որոնց բնակավայրերը չեն հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը, սակայն վնասվել են նրանց բնակելի տները, նրանք այլևս չեն կարող այնտեղ բնակվել: Աջակցության գումարը դարձյալ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմել է 250 հազար դրամ: Գումարները սկսել են վճարել 2021 թվականից:

Չորրորդ ծրագիրը վերաբերում է մինչև 5 տարեկան Արցախի հաշվառում ունեցող երեխաներին, Ամանորից առաջ վճարվել էր 20 հազարական դրամ:

Այս տարի իրականացված վերջին միջոցառումը Արցախի բնակիչներից յուրաքանչյուրին 68 հազարական դրամ 4 ամիս ժամկետով վճարելն է:

Ա. Գալստյանն ասաց, որ ընդհանուր առմամբ, այս ծրագրերով պետական բյուջեից 2 տարվա ընթացքում հատկացվել է մոտ 49 միլիարդից մի փոքր ավելի գումար:

Սեպտեմբեր-մարտ ամսիներին փոխհատուցվել է գազի, լույսի ծախսերը մոտ 6,2 միլիարդ դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետ Արտակ Հարությունյանի ներկայացմամբ, 6 միջոցառում են իրականացրել: Առաջին միջոցառումը վերաբերում է ՀՀ-ում պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցմանը:
Միջոցառումն իրակացել է անցյալ տարի, այս տարի մարտին շարունակվել է:

Նա նշեց, որ դիմումները ստացել են Սյունիքի մարզից, 120 շահառու, ըստ հասցված վնասի չափի, փոխհատուցվել է շուրջ 52 միլիոն դրամ: Այս միջոցառումն ավարտված է:

Երկրորդ միջոցառումը քաղաքացիական անձանց շրջանում զոհվածների, անհետ կորածների, հաշմանադմություն ձեռք բերած անձանց սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումն է: Այն մասամբ ավարտված է, մի մասով շարունակվում է: Արտակ Հարությունյանի ներկայացմամբ, զոհված անձանց ընտանիներին հատկացվել է 5 միլիոն դրամ, առաջին խմբի հաշմանդություն ձեռք վերած անձանց դեպքում 3 միլիոն, երկրորդ խմբի՝ 2 միլիոն, երրորդ խմբի՝ 1 միլիոն դրամ, անհետ կործաների և գերեվածաների դեպքում՝ 1 միլիոն դրամ:

Երրորդ միջոցառումն ավարված է. թեթև վիրավորում կամ վնասվածք ստացած, հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայոներին սոցիալական աջակցության տրամադրումն է:
Սոցիալական աջակցությունը տրամադրվել է յուրաքանչյուր շահառուի դեպքում 500 հազար դրամի սահմաններում՝ միանվագ: Շուրջ 7400 շահառուի վճարվել է 3,7 միլիարդ դրամ գումար:

Հաջորդ երեք միջոցառումները հյուրընկալության դիմաց փոխհատուցման են վերաբերում, սկսել են դեկտեմբերին, կշարունակվի ևս երկու ամիս:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Սասուն Սավադյանն ասաց, որ նշված ծրագրերից Արցախի տեղահանված բնակիչների հիմնականում 97 տոկոսը օգտվել են: Նրանք, ովքեր դեռևս չեն օգտվել, դիմում են շտաբին, անհրաժեշտ փասաթղթերի հարցի լուծումից հետո ընդգրկվում են ծրագրերում:

Նա ասաց, որ այսօր առաջնային է բնակության և զբաղվածության հարցերը: Զբաղվածության ուղղությամբ, ըստ Ս. Սավադյանի, ծրագրեր են իրականացվում, իսկ բնակության հարցերը սկսվել են կարգավորվել, տեղահանվածները եկել են եզրակացություն, որ պետք է ապրեն վարձով կամ բարեկամի տանը:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»

Ձեզ գուցե հետաքրքրի