Արտաքին 5 տարի առաջ - 13:14 27-07-2021

ԱՄՆ-ն հաստատել է, որ դադարեցնելու է իր մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին մինչև տարեվերջ

ԱՄՆ-ն դադարեցնելու է մասնակցել Իրաքում ռազմական գործողություններին մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կողմերի համատեղ հայտարարությունը:

«Անվտանգության հարաբերություններն ամբողջությամբ կանցնեն վերապատրաստման, խորհրդատվության, օժանդակության և հետախուզական տվյալների փոխանակման, և ԱՄՆ ոչ մի ուժ ռազմական դեր չի խաղա մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը»,- ասել է պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի հետ բանակցություններից հետո հայտարարության մեջ:

ԱՄՆ ուժերը և նրանց դաշնակիցներն Իրաք են մտել 2003 թ. գարնանը՝ նպատակ ունենալով տապալելու Սադամ Հուսեյնի կառավարությունը:

2011 թ. ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս են բերվել Իրաքից, բայց Սիրիայում քաղաքացիական պատերազմի բռնկումից և «Իսլամական պետության» (ԻՊ) ընդլայնումից հետո նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը որոշել է ամերիկյան զորքերը վերադարձնել Իրաք 2014 թ.:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր