Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը. ԱՄՆ–ն զգուշացրել է իր քաղաքացիներին նաև ՀՀ–ի հարցում
copy image url

Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը. ԱՄՆ–ն զգուշացրել է իր քաղաքացիներին նաև ՀՀ–ի հարցում

Արտաքին 3 տարի առաջ - 10:53 27-07-2021

ԱՄՆ–ն բարձրացրել է Հայաստան այցելելիս կորոնավիրուսի ռիսկի մակարդակի գնահատականը։

Նշվում է, որ Հայաստանի և Իսրայելի դեպքում ռիսկը հասել է երրորդ աստիճանի. «Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը»։

Ղրղզստանի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Կիպրոսի համար վտանգը բարձրացվել է ամենաբարձր` չորրորդ կատեգորիայի. «Հրաժարվե՛ք ուղևորությունից»։

Ուկրաինայի համար վտանգի մակարդակը իջեցվել է մինչև երկրորդ աստիճան. «Շատ ուշադիր եղեք»։

ԱՄՆ–ն իր քաղաքացիների համար խորհուրդների աստիճանային համակարգ է կիրառում` նախազգուշացնելու համար արտերկրում հավանական վտանգի մասին։

COVID-19–ի շրջանում յուրաքանչյուր երկիր ուղևորվելու համար խորհուրդների ուրույն աստիճան է շնորհվել։



Ամենից շատ դիտված