Արտաքին 5 տարի առաջ - 22:24 26-07-2021

ԱՄՆ-ն կոչ է անում պարտադրել կորոնավիրուսի պատվաստումը՝ առողջապահական աշխատողների համար․ WP

Ավելի քան 50 ամերիկյան կազմակերպություններ, որոնք ներկայացնում են բժիշկների, բուժքույրերի, դեղագործների շահերը, կոչ են արել բժշկական աշխատողներին պարտադիր պատվաստումներ կատարել կորոնավիրուսի դեմ: Նրանց համատեղ հայտարարությունից հատվածներ երկուշաբթի օրը հրապարակել է The Washington Post-ը:

«Մենք կոչ ենք անում առողջապահության և երկարաժամկետ խնամքի բոլոր գործատուներին պահանջել, որ աշխատողները պատվաստվեն COVID-19-ի դեմ: Դրանից է կախված ամերիկացի աշխատողների, ընտանիքների, համայնքների և ամբողջ ժողովրդի առողջությունն ու անվտանգությունը», - ասված է հայտարարության մեջ, որին միացել են 57 տարբեր խմբեր և կազմակերպություններ, այդ թվում ՝ Ամերիկյան բժշկական ասոցիացիան և Ամերիկյան բուժքույրերի ասոցիացիան:

Ինչպես նշում է Washington Post-ը, պարտադիր պատվաստումների այս առաջին կոչը «ավելի ու ավելի կոշտ դիրքորոշում է» բժշկական հանրության կողմից «երկրում պատվաստումների դանդաղ տեմպերի» ֆոնին: Ըստ թերթի գնահատականների՝ հուլիսի սկզբին ԱՄՆ-ում կորոնավիրուսի նոր հայտնաբերված դեպքերի թիվը կազմում էր օրական մոտ 13 հազար, այժմ այդ ցուցանիշը գերազանցում է օրական 50 հազարը: Այս ֆոնին շատ առողջապահական աշխատողներ դեռ պատվաստված չեն՝ չնայած պատվաստումների առաջնային հասանելիությանը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր