Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 22:19 26-07-2021

Philip Morris կոչ է արել Մեծ Բրիտանիային արգելել ծխախոտի վաճառքը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է հասնեն թագավորությունում ծխախոտի վաճառքի արգելքին: Այս կոչն արել է միջազգային ծխախոտի Philip Morris ընկերության գործադիր տնօրեն Յացեկ Օլցակը Sunday Telegraph-ին տված հարցազրույցում:

«Մենք կարող ենք պատկերացնել աշխարհն առանց ծխախոտի: Որքան շուտ այն այդպիսին դառնա, այնքան լավ կլինի բոլորի համար»,- հաղորդել է թերթի աղբյուրը, ըստ որի՝ շատ ծխողներ դեռևս բավարար տեղեկացված չեն ծխախոտի առկա այլընտրանքների, այդ թվում՝ էլեկտրոնային ծխախոտի մասին: Ըստ Օլչակի՝ «որոշ երկրներում պատշաճ կերպով մշակված օրենքների և տեղեկատվական աշխատանքի միջոցով «10 տարի անց հնարավոր է «մեկընդմիշտ լուծել ծխելու խնդիրը»:

Philip Morris-ի ղեկավարը կարծում է, որ Մեծ Բրիտանիայում ծխախոտի արգելքին կարելի է հասնել նույնիսկ ավելի քիչ ժամանակում, և հաստատում է, որ ընկերությունը պատրաստ է 10 տարվա ընթացքում դադարեցնել իր ծխախոտի վաճառքը, այդ թվում` երկրի առաջատար Marlboro ապրանքանիշի ներքո գտնվող ապրանքները:

«Ես ուզում եմ, որ ծխելը որպես հաղթահարված իրադարձություն դառնա մեր ընկերության համար: Marlboro ապրանքանիշը կվերանա: Սպառողների լավագույն ընտրությունը ծխելը թողնելն է, բայց եթե նրանք չեն կարող, ապա լավագույն անմիջական այլընտրանքը արտադրանքը փոխելն ու ավելի լավ են ծխախոտ ընտրելն է»,- ասել է նա:

Դեռ 2016-ին Philip Morris-ը հայտարարել էր «առանց ծխի ապագա» տեղափոխվելու մտադրության մասին: Ընկերությունը նախատեսում է վաճառել իր չայրվող «ծխախոտի այլընտրանքները» 180 երկրներում: Ընկերությունը պնդում է, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելը ավելի անվտանգ է, քան ծխելը, չնայած «առանց ռիսկերի չէ»:

«Ծխախոտի արդյունաբերությունը երկար ժամանակ խարխլում է ծխախոտի վերահսկման քաղաքականությունը՝ ֆինանսական շահույթ ստանալու համար», - Sunday Telegraph-ին ասել է Քաղցկեղի հետազոտության և հասարակության իրազեկման բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Յան Ուոքերը։


ԱՀԿ-ի դիրքորոշումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ աշխարհում ծխախոտի օգտագործման հետևանքներից տարեկան ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում: Ավելի քան 1,2 մլն-ը չծխողներ են, ովքեր վնասվում են ծխողների արտաշնչած ծխից:

ԱՀԿ-ն շեշտում է, որ տաքացվող ծխախոտի (HTP) արտադրանքը, որը շատ ընկերություններ խթանում են որպես ծխախոտի այլընտրանք, «ըստ սահմանման՝ թունավոր և քաղցկեղածին են»։ Կազմակերպությունը նախազգուշացնում է նաև էլեկտրոնային ծխախոտի նիկոտինի վտանգների մասին: ԱՀԿ-ն առաջարկում է, որ դրանց վաճառքը խստորեն կարգավորվի և չհրապարակվի որպես ծխելը դադարեցնելու գործիք, գոնե այնքան ժամանակ, քանի դեռ բժշկական համայնքում կոնսենսուս գոյություն չունի դրանց արդյունավետության վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան