Ներքին 4 տարի առաջ - 13:09 26-07-2021

Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Բելառուս

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին, նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին և նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանին և շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների և թանկարժեք մետաղների վերահսկողության վարչության պետ Վլադիմիր Թամրազյանին գործուղում է Բելառուսի Հանրապետություն։ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am կայքում։

Պաշտոնյաները հուլիսի 28-31-ը Մինսկում կլինեն «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» hամաձայնագրի 13-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի դրույթների կատարմանը ծանոթանալու նպատակով։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան