Արտաքին 5 տարի առաջ - 09:42 26-07-2021

Ամերիկացի բժիշկները հաղորդել են անբուժելի վարակի բռնկման մասին

Տեխասի և Վաշինգտոնի մի քանի հիվանդանոցում տարածվել է դեղերի նկատմամբ կայուն Candida auris սնկային հիվանդությունը, գրում է New York Times-ը:

Նշվում է, որ ԱՄՆ-ում առաջին անգամ վարակը գրանցվել է տարեսկզբին: Սնկային հիվանդությամբ վարակվածների մոտ մեկ երրորդը մահացել է մեկ ամսվա ընթացքում, իսկ մի քանի պացիենտի օրգանիզմում հիվանդության հետևանքով արյան վարակ է առաջացել:

Բժիշկները նշում են, որ COVID-19-ը նպաստում է սնկային վարակի առաջացմանը:

Սնկային հիվանդությամբ վարակվում են հիմնականում թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ, այն տարածվում է փակ վայրերում՝ հիվանդանոցներում և ծերանոցներում: Սնկային վարակի հարուցիչն առաջին անգամ հայտնաբերվել է Ճապոնիայում 2009 թ.:

Այն առավել վտանգավոր է, եթե ներթափանցում է արյան մեջ, սիրտ կամ ուղեղ: Սունկը կայուն է հակասնկային դեղամիջոցների միանգամից մի քանի դասի նկատմամբ:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր