Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 տարի առաջ - 22:16 25-07-2021

Հորդառատ անձրևները Շվեյցարիայում հեղեղել են շենքերը

Շվեյցարիայի Լյուցեռն և Ցուգ կանտոններում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասի որոշ այլ շրջաններում հորդառատ անձրևներն ու ամպրոպները հեղեղել են շենքերը։

Հաղորդվում է, որ ամպրոպն ու կարկուտը սկսվել են շաբաթ կեսօրին: Դրանից հետո Լյուցեռնի ոստիկանության օպերատիվ կենտրոնը ավելի քան 210 միջադեպի մասին հաղորդում է ստացել:

Ցուգում հեղեղվել են հինգ շրջանների մի քանի լքված նկուղներ, ստորգետնյա ավտոտնակներ և փողոցներ: