Արտաքին 5 տարի առաջ - 16:47 24-07-2021

Հայտնաբերվել է կորոնավիրուսի ծանր ընթացքի նոր պատճառ

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են նոր միջոց, որը կօգնի կանխատեսել կորոնավիրուսի ընթացքի ծանրության աստիճանը քթաըմպանի վերլուծություններով: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Cell ամսագրում:

Բոստոնի մանկական հիվանդանոցի աշխատակիցները Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի և Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետների հետ միասին ուսումնասիրել են COVID-19-ով 35 պացինտներից վերցված քթից քսուքներ: Փորձագետները պարզել են, որ քթաըմպանի անալիզներն ավելի արդյունավետ են, քան արյան նմուշների հետազոտությունները:

Հետազոտության մեջ ասվում է, որ քթի և կոկորդի էպիթելային բջիջները զգալի փոփոխությունների են ենթարկվում կորոնավիրուսով վարակվելիս: Այսպիսով, մեղմ և միջին ձևով հիվանդների այդ բջիջներում հայտնվել են հակավիրուսային ռեակցիայի համար պատասխանատու գեներ, հատկապես նրանք, որոնք խթանվել են I տիպի ինտերֆերոնով:

Կորոնավիրուսի ծանր ընթացք ունեցող պացիենտների մոտ հակավիրուսային ռեակցիաները, հակառակը, պարզվում է, թույլ են ինտերֆերոնի նկատմամբ էպիթելային բջիջների աննշան ռեակցիայի պատճառով: Նրանց քսուքներում հայտնաբերվել է մակրոֆագերի և իմունային այլ բջիջների գերազանցում, որի պատճառով բորբոքային ռեակցիաները սրվում են: Այժմ գիտնականները ծրագրում են պարզել այդպիսի ռեակցիայի պատճառը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ