Արտաքին 5 տարի առաջ - 12:43 24-07-2021

Հնդկաստանում հայտնաբերվել է մարդ, որը տարեկան 300 օր է քնում

Հնդկաստանի Ռաջաստան նահանգից մի մարդ տարեկան 300 օր քնում է հազվագյուտ խանգարման պատճառով, հայտնում է India Today-ը:

Ավելի քան 20 տարի առաջ Պուրխարամ անունով տղամարդու մոտ բժիշկներն ախտորոշել են հազվագյուտ նյարդաբանական խանգարում, որը հիպերսոմնիայի (չափից ավելի ցերեկային քնկոտություն) տեսակներից մեկն է: Հիվանդությունը լրջորեն փոխել է նրա կյանքը. նա դժվարությամբ է ղեկավարում իր խանութը, արագ հոգնում է, անգամ առօրյա գործերը, ինչպիսիք են լողանալը և սնվելը, երբեմն կատարում են նրա ընտանիքի անդամները:

«Սկզբում նա քնում էր 5-7 օր անընդմեջ: Սա անհանգստացրեց մեզ, և մենք դիմեցինք բժշկական օգնության: Պարզվեց, որ դա անբուժելի է: Աստիճանաբար նրա վիճակը վատացավ, և նրա քնի ժամանակահատվածն ավելացավ՝ դառնալով ամսական 20-25 օր», - պատմում են Պուրխարամի հարազատները:

Տղամարդը դեղամիջոցներ է օգտագործում վիճակը թեթևացնելու համար, սակայն հիվանդությունն ամբողջությամբ բուժող դեղամիջոց դեռևս գոյություն չունի: Նրա կինը և մայրը հուսով են, որ նա «շուտով կապաքինվի և նորմալ կյանքով կապրի, ինչպես նախկինում»,- գրում է թերթը:

Ի դեպ, տղամարդուն իր հիվանդության պատճառով անվանել են «Կումբհաքարնա». սա հին հնդկական «Ռամայանա» էպոսի հերոսն է, որը սխալ է ձևակերպել իր խնդրանքը Բրահմային և ստացել «հավերժական քուն»:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ