Սպորտ 5 տարի առաջ - 12:14 24-07-2021

Նոան ընկերական խաղում հաղթել է Ուրարտուին

Նախապատրաստական շրջանում Ուրարտուն այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան, ստուգողական խաղ է անցկացրել Նոայի հետ:

Հանդիպումը կայացել է Ուրարտու մարզաբազայում և ավարտվել Նոայի՝ 2-0 հաշվով հաղթանակով: Արամ Հակոբյանի թիմի կազմում գոլեր են հեղինակել Տիգրան Սարգսյանը և Անդրեյ Տիտովը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 32-րդ և 60-րդ րոպեներին:

Հիշեցնենք՝ Նոան երեկ երեկոյան ևս մեկ ստուգողական խաղ էր անցկացրել՝ 4-0 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:

Այսօր՝ հուլիսի 24-ին, Ուրարտուն ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի՝ ժամը 19:00-ին մրցելով Վանի հետ:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան