Արտաքին 4 տարի առաջ - 16:42 23-07-2021

Պուտինի հետ հանդիպմանը Բայդենը խնդրել է «հանգիստ թողնել» «Ազատություն» ռադիոկայանը. Լավրով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է «հանգիստ թողնել» «Ազատություն» ռադիոկայանը (ՌԴ արդարադատության նախարարության կողմից կազմակերպությունը ներառված է օտարերկրյա գործակալների ցուցակում): Այս մասին «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, առաջադրանքներ և հեռանկարներ» վեբինարի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որը գտնվում է Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի դաշնային ցուցակի հնգյակում:

Նախարարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ում երկար տարիներ գոյություն ունի օրենք օտարերկրյա գործակալների մասին, և Վաշինգտոնը այն ակտիվորեն կիրառում է, այդ թվում նաև՝ որոշ արևմտյան երկրների նկատմամբ:

«Այդ ամենը կարծես կարգին էր, և ոչ ոք ընդհանրապես չէր հիշում այդ մասին: Եվ հենց որ մենք փոխառեցինք աշխարհի առաջատար ժողովրդավարության առաջադեմ փորձը, անմիջապես մեզ վրա տեղացին մեղադրանքներ, թե մենք սկսում ենք սեղմել ընդդիմությանը, սկսում ենք արհեստականորեն պիտակներ կպցնել»,- ասել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի սկսում վարել առճակատման քաղաքականություն, և հիշեցրել է, որ ռուսական RT-ն և Sputnik-ը ներառված են եղել ԱՄՆ արտասահմանյան գործակալների ցուցակում:

«Եվ նրանք, որպես օրինապաշտ զանգվածային լրատվամիջոցներ, եթեր հեռարձակելիս իրենց դրսևորում են որպես օտարերկրյա գործակալ՝ Միացյալ Նահանգների օրենսդրությանը համապատասխան»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանում օտարերկրյա գործակալ ճանաչված «Ազատություն» ռադիոկայանը «կտրականապես հրաժարվում է նշել իր կոնտենտը օրենքով պահանջված կերպով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից