Արտաքին 5 տարի առաջ - 12:17 23-07-2021

Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են. Ալիև

Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համընկնում են. Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում: Այս մասին հուլիսի 22-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը AzTV պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

«Մենք քննարկել ենք հետպատերազմյան իրավիճակը տարածաշրջանում, ներառյալ Զանգեզուրի միջանցքի և հետկոնֆլիկտային շրջանի հետ կապված հարցերը: Մենք մոտեցումների հարցում տարաձայնություններ չունենք»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը միակարծիք են այն տեսակետում, որ «պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտվել է»:

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ես պարոն Պուտինին հայտնել եմ, որ Հայաստանն այս հարցում կրկին անկեղծ չէ: Պարոն Շառլ Միշելի (Եվրամիության խորհրդի նախագահ) հետ մամուլի ասուլիսում ես ասել եմ, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է միաժամանակ բացվեն, և ընտրողական մոտեցում չպետք է կիրառվի: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանն այստեղ ևս մեկ անգամ ցանկանում է ինչ-որ խաղ խաղալ»,- նշել է Ադրբեջանի նախագահը:

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ հարաբերություններին՝ Ալիևը Ադրբեջանին և Ռուսաստանին անվանել է «ռազմավարական գործընկերներ»: «Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես շատ սերտ հարաբերությունների մեջ եմ պարոն Պուտինի հետ, մենք միմյանց վստահող քաղաքական գործիչներ ենք»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ