Արտաքին 4 տարի առաջ - 17:05 22-07-2021

Մեծ Բրիտանիան բախվել է սննդամթերքի անբավարարության անսպասելի սպառնալիքին

Մեծ Բրիտանիայի սուպերմարկետներն ու մեծածախ առևտրի ներկայացուցիչները հուլիսի 22-ին դժվարությունների են բախվել սննդամթերքի կայուն մատակարարում ապահովելու հարցում: Դա տեղի է ունեցել աշխատուժի անբավարարության պատճառով. հարյուր հազարավոր աշխատակիցներ ստիպված էին մեկուսանալ՝ հատուկ պաշտոնական հավելվածի պահանջով, որը հետևում է հիվանդների հետ շփումներին: Այժմ Մեծ Բրիտանիայի բնակիչները վախեցած են սննդի անբավարարության սպառնալիքից, գրում է Reuters-ը:

Հաստիքների հանկարծակի կրճատումը քաոս է առաջացրել տրանսպորտային ընկերություններում, սուպերմարկետներում, հյուրընկալության և արտադրության ոլորտներում:

Երկրում մեծությամբ երկրորդ սուպերմարկետների ցանցը՝ Sainsbury's-ը, ասել է, որ ընդհանուր առմամբ գնորդները կկարողանան իրենց խանութներում գտնել անհրաժեշտ ապրանքները, բայց հնարավոր է՝ ոչ ցանկացած ապրանքանիշի: Iceland սուպերմարկետների ցանցը ստիպված էր փակել իր խանութների մի մասը, իսկ BP-ն՝ իր բենզալցակայանների մի մասը՝ վառելիքի պակասի պատճառով: Մսարտադրության շահերը ներկայացնող կազմակերպությունն էլ նախօրեին հայտարարել է, որ երկրում սննդամթերքի մատակարարումը «փլուզման շեմին է» աշխատողների անբավարարության պատճառով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում