Արտաքին 5 տարի առաջ - 09:28 22-07-2021

ՀԱՀ-ում անկարգությունների զոհերի թիվը հասել է 276-ի

Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) անկարգությունների ու թալանի զոհերի թիվը հասել է 276-ի: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության նոր տվյալները:

Հուլիսի 16-ին գրանցվել է 212 մահվան դեպք, իսկ երեքշաբթի՝ 234: Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարության ներկայացուցիչը նշել է, որ խոսքը Քվազուլու-Նատալ և Գաուտենգ գավառներում անկարգությունների հետ անմիջական կապ ունեցող զոհերի մասին է:

Խռովությունները սկսվել էին Քվազուլու-Նատալում հուլիսի 9-ին, երբ հուլիսի 8-ին բանտարկված պետության նախկին ղեկավար Ջեյքոբ Զումայի կողմնակիցները սկսել են փակել հիմնական ճանապարհները: Նախկին ղեկավարին վաղաժամկետ ազատելու համար նրա աջակիցները սկսել են «Ազատություն Զումային» արշավը՝ կոչ անելով երկրի բնակչությանը միանալ իրենց բողոքներին: Ցույցերը վերաճել են խոշոր անկարգությունների: Հուլիսի 10-ից Գաուտենգ գավառում, որտեղ գտնվում են Յոհանեսբուրգն ու Պրետորիան, սկսվել է թալանը:

ՀԱՀ նախագահ Սիրիլ Ռամապոսան նշել է որ «թալանվել և վնասվել են 161 առևտրի կենտրոն և խանութ, 11 պահեստ, 8 գործարան և գինու 161 խանութ»: Նրա խոսքով՝ «ավերվածը վերականգնելու համար ամիսներ են պահանջվելու»:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին