Ներքին 5 տարի առաջ - 20:48 20-07-2021

Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով դռնբաց դատական նիստը։

Պաշտպան Արամ Վարդևանյանը Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված ստորագրությամբ երկրից չհեռանալու խափանման միջոցը վերացնելու միջնորդություն է ներկայացրել, քանի որ, ըստ նրա, բացակայում են դրա հիմքերը: Դատարանը, սակայն, մերժել է միջնորդությունը:

Դատական գործին ներգրավվել է նաև երկրորդ պաշտպան՝ Էրիկ Ալեքսանյանը: Որպեսզի Ալեքսանյանը ծանոթանա գործի նյութերին, դատական նիստը հետաձգվել է: Այն կշարունակվի սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301 հոդվածով` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ