Արտաքին 5 տարի առաջ - 18:12 20-07-2021

Ադրբեջանը ճանաչում է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդլայնված կազմով պատվիրակության հետ գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այսօր՝ հուլիսի 20-ին, Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի հետ միասին տոնական աղոթք է կատարել Լեֆկոշի Հալալ Սուլթան մզկիթում, որից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին:

Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, Էրդողանն ասել է. «Այդ հարցում ոչ մի կասկած չկա: Մենք դա անընդհատ քննարկում ենք իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ»:

Իսկ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարը ասել է հետևյալը. «Ադրբեջանը մեզ համար եղբայրական երկիր է, քանի որ ըստ էության Թուրքիայի Հանրապետության հետ նրա հարաբերությունները նաև մեր եղբայրական կապերն են... Նրանց սրտերում և հոգում կա ցանկություն զարգացնելու հարաբերությունները Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության հետ»:

Էրսինը հիշեցրել է, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատվիրակությունը՝ խորհրդարանական կոմիտեի նախագահ Սամեդ Սեյիդովի գլխավորությամբ, գտնվում է Հյուսիսային Կիպրոսում, և ընդգծել է, որ նա ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է. «Մենք մեկ ազգ ենք՝ երեք պետություն»: «Կարծում եմ՝ ամեն ինչ դրան է գնում»,- հավելել է Թաթարը:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի