Արտաքին 5 տարի առաջ - 19:35 19-07-2021

ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարող է կին լինել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին կարող է հաջորդել Արևելյան Եվրոպայի երեք կին քաղաքական գործիչներից մեկը: Այս մասին գրում է Politico-ն:

Նորվեգացի Յենս Սթոլթենբերգի մանդատի ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերի 30-ին: Թերթը նշում է, որ կազմակերպության շտաբում արդեն սկսվել է ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարի իրավահաջորդի քննարկումը:

Խորվաթիայի և Լիտվայի նախկին նախագահներ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը և Դալիա Գրիբաուսկայտեն կամ Էստոնիայի ներկայիս ղեկավար Քերստի Կալյուլայդը կարող են դառնալ ՆԱՏՕ-ի ապագա ղեկավար: Նրանցից մեկը կներկայացվի որպես ՆԱՏՕ-ի 14-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու 2022 թվականի գարնան վերջին կամ ամռան սկզբին:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննարկել էին դաշինքի հնարավոր բարեփոխումները: Երեքշաբթի օրը մեկնարկած երկօրյա հանդիպման շրջանակներում ներկայացվել է փորձագիտական ​​զեկույց՝ «ՆԱՏՕ 2030. Միասնություն նոր դարաշրջանում»: Առցանց հանդիպմանը դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները քննարկել են նաև, թե ինչպես նախապատրատվել ապագայի մարտահրավերներին, ինչպես նաև բարձրացնել Ռուսաստանի թեման և Աֆղանստանում տիրող իրավիճակը:

Հանդիպմանը Սթոլթենբերգը հայտնել է, որ խումբը, որը մշակել է դաշինքի բարեփոխումների ծրագրերը` փոփոխվող գլոբալ միջավայրին «հետագա հարմարվելու» նպատակով, ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել իր առաջարկները ռազմական բլոկի փոփոխություններում:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
22:36 ՀՀ տարածքում գտնվող ցանկացած մշակութային կոթող Ադրբեջանում այլևս վերագրում են իրենց. ադրբեջանագետ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին