Իսրայելում ինքնամեկուսացումը խախտողները քրեական պատասխանատվության են ենթարկվելու
copy image url

Իսրայելում ինքնամեկուսացումը խախտողները քրեական պատասխանատվության են ենթարկվելու

Արտաքին 3 տարի առաջ - 09:28 19-07-2021

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը որոշում է կայացրել քրեական պատասխանատվության ենթարկել COVID-19-ով հիվանդներին, որոնք կանխամտածված խախտում են ինքնամեկուսացման ռեժիմը: Այս մասին հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով կառավարության ղեկավարի գրասենյակին:

«Վարչապետ Նաֆթալի Բենեթը հանդիպում է անցկացրել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման վերաբերյալ՝ առողջապահության, ներքին անվտանգության նախարարների, ոստիկանության գլխավոր տեսուչի, կառավարության իրավախորհրդատուի և այլ մասնագետների մասնակցությամբ», ասել են մամուլի ծառայությունից:

«Մեր նպատակն է հաստատել վերահսկողության ողջամիտ սկզբունքներ՝ խախտումների վճռական և արդյունավետ ճնշմամբ հանդերձ»,- շեշտել է վարչապետը:

Ամենից շատ դիտված