Ավելին 5 տարի առաջ - 14:24 18-07-2021

Բրիթնի Սփիրսը հայտարարել է, որ ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ հայրը վերահսկում է իր կարիերան

Ամերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը նշել է, որ խնամակալությունը, որի տակ նա գտնվում էր 13 տարի, «սպանել է իր երազանքները»: Այս մասին նա հայտարարել է իր Instagram-ում:

«Առաջիկայում չեմ պատրաստվում ելույթ ունենալ ոչ մի բեմի վրա, մինչ հայրս վերահսկում է այն, ինչ ես հագնում եմ, ասում եմ, անում կամ մտածում», - գրել է արտիստը:

Հունիսի 23-ին Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում Բրիթնի Սփիրսը ելույթ է ունեցել տեսաուղերձի միջոցով՝ կոչ անելով դադարեցնել իր նկատմամբ Ջեյմս Սփիրսի երկարամյա խնամակալությունը: Երգչուհին դատարանին հայտնել է, որ անցել է բազմաթիվ հոգեբուժական հետազոտություններ և բուժումներ, և որ հայրը տրավմատիզացրել է իրեն իր վերահսկողությամբ: 39-ամյա արտիստի խոսքով՝ ծնողը պատժել է իրեն իր պահանջները չկատարելու համար, ինչը նրան «ստրկության» զգացում է պատճառել:

Իր ցուցմունքում Սփիրսը դժգոհել է սեփական ցանկությունները կյանքի կոչելու անկարողությունից, օրինակ՝ ընդմիջում վերցնել աշխատանքից, ամուսնանալ կամ նորից երեխա ունենալ: Բոլոր որոշումները կախված էին խնամակալից:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին