Ներքին 5 տարի առաջ - 15:14 17-07-2021

Սյունեցիներն այսօր բողոքի ակցիա կանցկացնեն

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում երեկոյան՝ ժամը 18։ 00-ին, կմեկնարկի Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդության քննությունը։

Սարգսյանը Սյունիքի այն համայնքապետներից, որոնց դեմ քրեական գործ կա հարուցված, վերջինն է, որ դեռևս ազատության մեջ։

Հիշեցնենք, որ կալանավորվել են Գորիսի, Մեղրիի, Քաջարանի քաղաքապետները, Քարահունջի և Որոտանի գյուղապետերը։

Մեզ ասացին նաև, որ սյունեցիները զայրացած են, և այսօր, ի պաշտպանություն Սարգսյանի, կհավաքվեն դատարանի առջև՝ նրան աջակցելու։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը շուրջ 16 ընդդիմադիրների է բերման ենթարկել, որոնց թվում են եղել «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Նազարյանը, դաշնակցականներ, «Para Tv»-ի խմբագիր Անժելա Նալբանդյանը և այլք։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան