Ավելին 5 տարի առաջ - 19:58 16-07-2021

Տարածվել է տայգայում վայրէջք կատարելու ժամանակ շրջված An-28-ի տեսանյութը

An-28 մարդատար ինքնաթիռը, որը ռադարներից անհետացել էր ուրբաթ՝ հուլիսի 16-ին, Տոմսկի մոտակայքում շրջվել է տայգայում ծանր վայրէջքի ժամանակ: Դեպքի վայրից կադրերը հրապարակել է Zvezda հեռուստաալիքը:

Տեսանյութում ինքնաթիռի դիմային մասը վնասված է, այն ամբողջովին շրջված է: Ինչպես գրում է Baza-ն իր Telegram ալիքում, վայրէջք կատարելիս ինքնաթիռը կառչել է ծառերից և մասամբ մխրճվել է հողում ու շրջվել:

Օդաչու Անատոլի Պրիտկովը, որն ինքնաթիռը վայրէջքի է բերել տայգայում, ոտքի կոտրվածք է ստացել: Օդանավում մյուս ուղևորները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանց տեղափոխել են Տոմսկի հիվանդանոց: Այնտեղ նրանք հետազոտվելու են բժիշկների կողմից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տոմսկի մարզում: Անձնակազմը այս որոշումը կայացրել է ձախողված շարժիչի պատճառով: Օդանավին հաջողվել է վայրէջք կատարել բաց տարածքում: Օդանավում եղել է 19 մարդ (ներառյալ անձնակազմը), որոնցից երկուսը երեխաներ են: Դեպքի վայրից մարդկանց տարհանում են Տոմսկ:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում