Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:27 15-07-2021

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է հյուրերին և նշել. «Մենք բավականին դժվար շրջանով ենք անցել, կարծում եմ նոր հանգրվանի ենք հասել ոչ միայն Հայաստանում, Արցախում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված, այլև Հայաստանից դուրս տեղի ունեցած իրադարձությունները փոխել կամ վերաձևակերպել են օրակարգերը: Նկատի ունեմ նաև Ամերիկայի հայկական համագումարի գործունեության համատեքստում, նկատի ունեմ Միացյալ Նահանգների նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, որն, այնուամենայնիվ, նոր իրադրություն է, նոր հանգրվան է:

Նաև կարծում եմ՝ այս համատեքստում կարևոր է համեմատել մեր պատկերացումները՝ Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերություններն ինչպիսի՞ն պետք է լինեն այս նոր շրջանում և ի՞նչ անելիքներ կան, ի՞նչն է, որ պետք է նույն կերպ շարունակենք և որտե՞ղ պետք է որոշակի վերափոխումներ, վերանայումներ կատարենք:

Այս և նման հանդիպումները շատ կարևոր են փոխադարձաբար մեր ընկալումները և պատկերացումները համեմատելու համար, որպեսզի կարողանանք որոշակի տեսադաշտ բացել, թե դեպի ո՞ւր ենք շարժվում և ինչպե՞ս ենք ձևակերպում նպատակները: Կարծում եմ՝ նոր իրադրություն է, բայց պետք է ձևակերպել այդ իրադրությունը՝ ի՞նչ է դա նշանակում ու ինչպիսի՞ նոր նպատակներ և խնդիրներ պետք է դրվեն այս նոր իրադրության մեջ, ի՞նչ անելիք ունի այստեղ Հայաստանի կառավարությունը, ի՞նչ անելիք ունեն Սփյուռքի կազմակերպությունները և ինչպե՞ս պետք է դասավորվեն այդ հարաբերությունները: Ուրախ եմ, որ այսօր քննարկելու առիթ ունենք»:

Էնթոնի Բարսամյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ընդունելության համար՝ նշելով. «Պարոն վարչապետ, շնորհակալ եմ մեզ ընդունելու համար։ Նախ և առաջ, մեր ցավակցությունն ենք հայտնում երկրին և անձամբ Ձեզ, մենք այցելեցինք Եռաբլուր հուշահամալիր, զոհերի շիրիմներին։ Ամերիկայի հայկական համայնքը կիսում է կորստյան ցավը, քանզի դա ուղղակիորեն առնչվում է նաև մեզ։

Մենք եկել ենք շնորհավորելու ընտրությունների ավարտի կապակցությամբ, հանդիպելու Ձեզ և նոր կառավարության անդամներին՝ ականջալուր լինելու Ձեր տեսլականին։ Որպես ամերիկահայեր՝ մաղթում ենք լավագույնը Հայաստանին: Մենք կաշխատենք և կերաշխավորենք մեր աջակցությունը Հայաստանին, կաշխատենք խորհրդարանի տարբեր կուսակցությունների հետ, կաշխատենք Ձեզ հետ որպես երկրի առաջնորդ, երկրի համար լավագույնին հասնելու նպատակով։ Մենք համագործակցում ենք նաև Ձեր աշխատակազմի հետ, ինչպես վերջին տարիներին, այժմ և հետագայում էլ կշարունակենք մեր համատեղ աշխատանքը հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ :

Պետք է նշեմ, որ Բայդենի վարչակազմը մեր նկատմամբ ունի դրական վերաբերմունք: Մենք կշարունակենք ջանքեր գործադրել հայ-ամերիկյան համագործակցության խորացման և տարածաշրջանում Հայաստանի դերի ամրապնդման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, համահայկական օրակարգի առաջմղմանը վերաբերող հարցեր:

,

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին