Արտաքին 5 տարի առաջ - 17:02 15-07-2021

Եվրահանձնաժողովը սպառնացել է դատի տալ Լեհաստանին և Հունգարիային՝ ԼԳԲՏ-ի հետ կապված իրավիճակի պատճառով

Եվրահանձնաժողովը սպառնացել է դատի տալ Լեհաստանին և Հունգարիային այս երկու երկրներում ԼԳԲՏ համայնքի հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդվում է Եվրահանձնաժողովի կայքում:

«Եվրահանձնաժողովը Հունգարիայի և Լեհաստանի դեմ ընթացակարգ է բացում հավասարության և հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում... Երկու երկրներն էլ երկու ամիս ժամանակ ունեն՝ պատասխանելու Եվրահանձնաժողովի կողմից ներկայացված փաստարկներին»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Հակառակ դեպքում այս երկու երկրներին կուղղվի հիմնավորված կարծիք, իսկ հաջորդ փուլին կհետևի դիմումը Եվրամիության դատարան:

ԵՀ-ն ընդգծել է, որ իրենք դժգոհ են Հունգարիայում ընդունված օրենքից, որն արգելում է անչափահասների շրջանում համասեռամոլության և սեռափոխման վերաբերյալ նյութերի տարածումը:

Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովը համաձայն չէ այն բանի հետ, որ Լեհաստանի որոշ տարածաշրջանների իշխանություններն իրենց տարածքները հայտարարել են «ԼԳԲՏ-ից զերծ գոտիներ»:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում