Ներքին 5 տարի առաջ - 16:03 15-07-2021

Լը Դրիանն ու Բլինքենը խոսել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման մասին

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը, ով հուլիսի 13-14-ն աշխատանքային այցով Վաշինգտոնում էր, հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին:

Այցի արդյունքների ամփոփման շրջանակում Լը Դրիանը հայտնել է, որ ի թիվս միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի կողմերը քննարկել են տևական խաղաղության հաստատմանն ուղղված հնարավոր քայլերի ձեռնարկման հարցը:

«Ես խոսել եմ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ մեր համատեղ գործողությունների մասին՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման»,- նշել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան